|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հրազդան քաղաքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի (http://www.yerkir.am/am/news/64176.htm) փաստի առթիվ հարուցված քրեական գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձ կամ անձինք չկան։ Այս մասին, yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին Հրազդան քաղաքի «ՎԵՎ» սուպերմարկետի մոտ վիճաբանել էին քաղաքում հայտնի երկու գործարարներ, ինչին միջամտել էր նաև ԲՀԿ-ական պատգամավորը: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, նաև նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: