|
Փոխարժեքներ
14 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.63 |
| EUR | ⚊ | € 431.78 |
| RUB | ⚊ | ₽ 5.0126 |
| GBP | ⚊ | £ 497.91 |
| GEL | ⚊ | ₾ 137.44 |
Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին նույնպես, ի թիվս այլ հայտնի մարդկանց, դեմ է պարտադիր կենսաթոշակայինին:
Տիկին Ագուլեցին yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը դեռ շատ լավ է հիշում ավանդների հետ կապված դառը փորձը: «Տարիներ առաջ, երբ Եղեգնաձոր էի գնացել` նկարելու, մի տղամարդ ինձ 12 գրքույկ բերեց, ցույց տվեց, թե` տե'ս` որքան գումար եմ բանկ գցել, մի քանի տարի հետո այդ գումարը կհանեմ, տղաներիս հերթով կամուսնացնեմ /4 տղա ուներ/: Տարիներ հետո եղավ այն, ինչ եղավ, այսինքն` մենք դաժան փորձ ունենք, մենք գիտենք` նախկինում ինչ է եղել, երբ գումարը վստահել ես, բայց չես ստացել փոխհատուցում: Հիմա էլ մենք այնպիսի մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ վստահել ինչ-որ համակարգի դժվար է»,- ասաց տիկին Ագուլեցին:
Նա նշեց նաև, որ իր աղջիկն, օրինակ, երիտասարդ է և գուցե համաձայնի օրենքի կիրառմանը, քանի որ չի տեսել այն, ինչ իր սերունդն է ապրել. «Բայց ես ինչպե՞ս կուզենամ: Քույրս լիքը գումար դրեց բանկ, գնաց-կորավ, իսկ ես իմ գումարներով թանգարան բացեցի, իմ տունը դարձել է թանգարան»: