|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արագածոտնի մարզում եւս, որտեղ ծիրանենիները, վաղահաս խաղողն ու կեռասը բողբոջել էին, ցրտահարության պատճառով ամբողջ բերքը փչացել է. Yerkir.am-ին ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Նա նշեց մարզի այն համայնքները, որոնք, արդեն իսկ հաստատ է, տուժել են ցրտահարությունից' Օշական, Սասունիկ, Ուջան, Արագածոտն, Եդեսիա... Հիմնական վնասը հասել է ծիրանին, վաղահաս խաղողին, կեռասին: Մյուս համայքններում վնասի չափերը ճշգրտվում են:
«Դեռեւս տվյալներ չկան, թե մարզում որքան ցանքատարածություն կամ տնկարք է վնասվել ցրտահարությունից: Ստեղծված հանձնաժողովն աշխատում է վնասի ամբողջ չափը բացահայտելու ուղղությամբ»,- ասաց Սարգիս Սահակյանը:
Ցրտահարության դեմ պայքարելու աշխատանքների առումով մարզպետը նշեց. «Ձյունը գալիս է, ցրտահարություն է, ձյան դեմ ի՞նչ աշխատանքներ պետք է անել, որ վնասները շատ չլինեն: Ցրտահարություն է: Ո՞վ է ուզում, որ այդպես լինի...»:
Այնուհետեւ մարզպետը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ցրտահարության կապակցությամբ կառավարությունում քննարկում է հրավիրվել` վարչապետի գլխավորությամբ` որոշելու ցրտահարության հետեւանքների վերացման ուղղությամբ հետագա աշխատանքների ուղղություններն ու բնույթը: