|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սիրիա մեկնած` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քեսաբի հայությանն ընդունելու և ապաստան տալու Թուրքիայի պատրաստակամության, ինչպես նաև Քեսաբի դեպքերին անմասն լինելու վերաբերյալ այդ երկրի ԱԳՆ երեկվա հայտարարությունը ցինիզմի դրսևորում է: Դա ասում եմ նաև հաշվի առնելով քեսաբցիների պատմածները:
Քեսաբի հայերը ջոկատներով տևական ժամանակ ապահովել են Քեսաբի ինքնապաշտպանությունը, մինչև որ մարտի 21-ի վաղ առավոտյան թուրք-սիրիական սահմանը թուրքական կողմից բացվել է և ներթափանցել են վարձկաններից կազմված ահաբեկչական խմբերը, և մեծ ջանքերի գնով քեսաբցիներին հաջողվել է կազմակերպված ձևով իրականացնել բնակչության անվտանգ տարհանումը:
Թուրքական կողմը, ինչպես և հաճախ արել է Ցեղասպանության ժամանակ, դիմել է «ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու» մեթոդին, իսկ այժմ ինչ-որ մարդասիրական ճամարտակություններ է անում: Քեսաբցի հայերը միայն ժպիտով են վերաբերվում նման «մարդասիրությանը»: