|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
NEWS.am-ը հաղորդում է, որ այս պահին արտառոց իրարանցում է Հայաստանի Ազգային ժողովի անցակետի մոտ:
Միջին տարիքի մի տղամարդ, դանակը ձեռքին, մտել է ներս, բարձրացրել է վերնաշապիկը եւ սպառնում է իրեն դանակահարել: Նա տեսակցություն է պահանջում երկրի նախագահի հետ: Այս պահին անցագրային մուտքի անվտանգության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում` նրան մեկուսացնելու համար:
Տղամարդու տեսքից երեւում է, որ նա սթափ վիճակում չէ: Նա բողոքում է, թե` «հազար անգամ դիմում եմ գրել, հացի փող եմ պահանջել, բայց ոչ ոեք չի արձագանքում իմ դիմումին, էդ դեպքում ինձ կդանակահարեմ»:
Մանրամասն` կայքում: