|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակը» գրում է. «Կիրակի օրը Հաագա մեկնող Սերժ Սարգսյանին ԲՀԿ առաջնորդ, ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը չի ճանապարհել օդանավակայանում: Մեր տեղեկություններով` Ծաղկաձորում համահայկական խաղերի օրը Սերժ Սարգսյանի կոշտ խոսակցությունից հետո Ծառուկյանը, որը հաջորդող օրն էլ չէր մասնակցել ԱԱԽ նիստին, իշխանական հիերարխիայի հետ այլեւս չի շփվում:
Ի դեպ, նախորդ ՀՀԿ ԳՄ-ում Սերժ Սարգսյանն իր թիմակիցների հարցին, թե ինչպես են վարվելու ԲՀԿ-ականների` կառավարության հասցեին հնչեցրած «մտքերի» առնչությամբ, ասել էր. դուք էլ իրենց կպեք` «հիմնավոր կպեք»:
Իսկ անդրադարձին էլ, որ ընդդիմադիրները հավաքվել են ԲՀԿ-ի շուրջ, միտինգներ-գործընթացներ են իրականացնում, Սերժ Սարգսյանն ասել է` ընդդիմադիրներ չկան, բոլորը Գագոյի այլընտրանքի շուրջն են հավաքված. լավ չի՞ նրա շուրջը հավաքվեն, քան մեկ ուրիշի: Ծերերը սրանից ենթադրել են, թե Ծառուկյանի վերջին «մեկուսացումը» եւս անհրաժեշտ գործընթաց է»: