|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հաագայում այսօր բացվում է միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովը. հայտնում է tvc.ru-ն:
Գագաթաժողովին մասնակցելու են ավելի քան 50 երկրների նախագահներ և 5 միջազգային կազմակերպություններ։ Մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սպասվում է որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկկողմ բանակցություններ կունենան։
Գագաթաժողովի օրակարգում երեք հիմնական հարց է՝ վտանգավոր ռադիոակտիվ նյութերի և դրանց պահման օբյեկտների կրճատում: Բացի այդ` կդիտարկվի միջուկային անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման հարցը: