|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլը: «Գանձասար»-ը Կապանում հյուրընկալեց «Բանանց»-ին: 71-րդ րոպեին Հայրապետ Ավագյանը առաջ մղեց դաշտի տերերին: 88-րդ րոպեին Վահագն Այվազյանը հավասարեցրեց հաշիվը, սակայն 1 րոպե անց Նարեկ Բեգլարյանը, գրավելով երևանյան թիմի դարպասը, հաղթանակ պարգևեց կապանցիներին: Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 16-ին:
Կիսաեզրափակիչի մյուս խաղը տեղի կունենա վաղը: «Միկա»-ն սեփական հարկի տակ կմրցի «Փյունիկ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 15:00-ին: