|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի ԱԳՆ-ն թվարկել է ուկրաինական ճգնաժամից դուրս գալու պայմանները. հայտնում է utro.ru-ն:
ԱԳՆ-ն նախ առաջարկել է «կոմպակտ խումբ» ձևավորել, որի կազմը ընդունելի կլինի Ուկրաինայի բոլոր քաղաքական ուժերի համար:
Երկրորդ` Կիևում պետք է կյանքի կոչվի ընդդիմության և Յանուկովիչի միջև փետրվարի 21-ին կնքված համաձայնագիրը:
Մոսկվան կոչ է արել Ուկրաինայի Գերագույն ռադային` անհապաղ սահմանադրական ժողով հրավիրել` բոլոր շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նոր սահմանադրության պատրաստման համար, համազգային հանրաքվեի դնել Ուկրաինայի նոր սահմանադրության նախագիծը, իսկ այն հավանության արժանանալուց հետո անցկացնել համազգային ընտրություններ:
Բացի այդ` Մոսկվան կոչ է արել հարգել ղրիմցիների որոշումը և ռուսաց լեզվին տալ Ուկրաինայի երկրորդ պետական լեզվի կարգավիճակ:
Ռուսաստանը համոզված է` միայն այդ կետերի կատարման դեպքում հնարավոր կլինի լուծել խնդիրը: