|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ Ղրիմում կայացավ թերակղզու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն: Ըստ պաշտոնական տեղեկատվության` ղրիմցիների 96,77%-ը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին: Սակայն մի շարք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Վրաստանը, հրաժարվել են ճանաչել հանրաքվեն և դրա արդյունքները:
Yerkir.am-ը որոշեց պարզել Բելառուսի դիրքորոշումը, քանի որ հարևան երկիրը չէր շտապել որևէ գնահատական տալ:
Բելառուսի ԱԳՆ-ում մեր հարցին՝ ինչպե՞ս է Բելառուսը վերաբերվում Ղրիմում կայացած հանրաքվեին, լեգիտի՞մ է է համարում այն, թե՞ ոչ, կոնկրետ պատասխան չտվեցին, ընդամենը ասացին. «Բելառուսը շահագրգռված է հարևանների հետ կայուն քաղաքական, տնտեսական, հումանիտար հարաբերություններ ունենալու մեջ: Մենք պատրաստ ենք մեզանից պահանջվող ամեն ջանք գործադրել, որպեսզի Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների բնականոն հունի վերադառնան: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պետք է գտնել խնդիրները լուծելու դիվանագիտական տարբերակներ, երկխոսության միջոցով լուծել դրանք և թույլ չտալ ուժային դիմակայություն ոչ մի կողմից»:
Ի դեպ, արդեն մի քանի ժամ է` փորձում ենք պարզել նաեւ ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումը: Ապարդյուն, մեր հեռախոսազանգերն անպատասխան են: