|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հարգելի քաղաքացիներ,
Կազմակերպում ենք կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա կրկին հեծանիվներով:
Շաբաթ օրը՝ մարտի 15-ին ժամը 12:00-ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին շարժվում դեպի Երևանի կենտրոնական փողոցներով, Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ: Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է կրկին իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ:
Մենք հուսով ենք, որ կլինեն անհատներ և կազմակերպություններ, ովքեր անվճար կամ վարձակալությամբ հեծանիվներ կտրամադրեն հեծանվաերթի մասնակիցներին: Սպասում ենք նաև նրանց արձագանքին:
Կանխավ շնորհակալ ենք աջակցության և համագործակցության համար:
«Դ!եմ եմ» թիմ
«Հեծանիվ+» ՀԿ