|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Առաջադիմո՜ւմ է հայոց պաշտոնեական դասը: Ժամեր չէին անցել այն պատմական օրվանից, երբ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը «Թվիթեր»-ում էջ բացեց ու առաջին իմաստասիրական գրառումն արեց (Հեղինե Բիշարյանը մինչև հիմա չի վերծանել այդ գլուխգործոցը), կոալիցիոն խանդը բորբոքվեց ՀՀԿ-ականների մեջ` «Թվիթերը» դարձավ մոդա:
Ահավասիկ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում մոլորվել-մնացել է: Խեղճը գրում է. «Դիմում եմ ՖԲ ընկերներիս և ծանոթներիս: Ի՞նչ եք կարծում, ո՞ր ճանապարհով արժե շարունակել իմ ցանցային շփումները:
Տարբերակ 1. Մնալ ՖԲ-ում:
Տարբերակ 2. Տեղափոխվել Թվիտտեր(https://twitter.com/Ashotyan):
Տարբերակ 3. Փորձել զուգահեռաբար ակտիվ լինել:
Կսպասեմ ձեր արձագանքներին: Կանխավ շնորհակալ եմ»:
Տվայտանքների մեջ տոչորվող կրթության ռահվիրային խոնարհաբար առաջարկում ենք 4-րդ տարբերակը` «Թվիթեր» տեղափոխվելու փոխարեն տեղափոխվել կրթության և գիտության նախարարություն և կատարել նախարարի` իր պարտականությունները: Կանխավ շնորհակալ ենք:
ՀՀ մի խումբ մանկավարժների անունից` Բ. Գասպարյան