|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գեզի այգու ցույցերի ժամանակ ոստիկանի կրակոցից գլխի վնասվածք ստանալու արդյունքում մահացած 14-ամյա Բերքին Էլվանի մոր՝ Էրդողանի մասին հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել Թուրքիայում:
Ըստ Haberler-ի՝ մայրը Բերքինի թաղման ժամանակ ասել է. «Իմ երեխային ոչ թե Աստված, այլ Էրդողանը խլեց»:
«Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը այս կապակցությամբ սկանդալային հայտարարություն է արել. «Իհարկե, կրակն ընկած տեղն է այրում: Սակայն մոր այդ խոսքն ինձ վիրավորեց: Զավակին կորցրած մորը վայել խոսքե՞ր են սրանք: Այսօրվա թաղման արարողությունը քաղաքական շոուի վերածեցին»: