|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կիևը չի պատրաստվում զորք մտցնել Ղրիմ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը France-Press-ին տված հարցազրույցում. գրում է Лента.ру-ն:
Նրա խոսքերով՝ եթե Կիևը ռազմական գործողություն սկսի Ղրիմում, Ռուսաստանի հետ արևելյան սահմանը պաշտպանված չի լինի: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը տանկեր է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին և սադրում է Կիևին, որպեսզի զորքեր մտցնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծի:
«Մենք չենք պատրաստվում շարժվել Կրեմլի հորինած սցենարով»,- ասել է նա: