|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քիչ առաջ արտառոց միջադեպ տեղի ունեցավ ֆինանսների նախարարության շենքի առջեւ:
«Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հերթական ակցիայի ժամանակ 67-ամյա մի քաղաքացի, կանգնելով ակցիան լուսաբանող լրագրողների տեսախցիկների առջև, փորձեց բենզին լցնել իր վրա և ինքնահրկիզվել: Բարեբախտաբար, դա կանխեցին տարածքում ծառայություն իրականացնող` պարեկային ծառայության աշխատակիցները, ովքեր քաղաքացուն բռնի կերպով նստեցրեցին պարեկային ծառայության մեքենան և տարան:
Մինչ այդ, սակայն, քաղաքացին հասցրեց հայտարարել, որ նման քայլի է դիմում, քանի որ արդեն 22 տարի է` պետությունը չի վերադարձրել բանկում ի պահ տրված իր ավանդները: Նա նշեց, որ այդ հարցով դիմել է ֆինանսների նախարարություն, ինչպես նաև ՄԻՊ-ին, սակայն` անարդյունք: «Մի հատ էլ Վազգեն Խաչիկյան գա, մեր փողերը լափի՞»,- ասաց նա:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: