|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հեշտացված կերպով ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին օրինագիծը, որն առաջարկել ՌԴ Միգրացիոն ծառայությունը, ենթադրում է, որ նախկին ԽՍՀՄ-ում բնակված, ռուսերենին վարժ տիրապետող օտարերկրացիները կկարողանան հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ 3 ամսվա ընթացքում: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը. գրում է Росбалт-ը:
Նա նշել է, որ դա հնարավոր կլինի օտար պետության քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում:
Օտարերկրացիներին ռուսաց լեզվի կրող է ճանաչելու հատուկ հանձնաժողովը։ Նրանք, ովքեր բարեհաջող կանցնեն հարցազրույցը, կարող են ստանալ հատուկ այցագիր ու ձևակերպել բնակության իրավունք։
Օրինագիծը քննարկման փուլում է: