|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր առավոտյան yerkir.am-ի լրագրողին բախտ վիճակվեց լինել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աշխատասենյակում, նրա կողմից օրհություն ստանալ և կարճ առանձնազրույց ունենալ:
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սկզբում զարմացավ, երբ մեր լրագրողը ցանկություն հայտնեց նրան առնչվող մի քանի հարց ուղղել: «Ինձ հետ կապված ի՞նչ կարող է լինել, ինձ հետ կապված ոչինչ չկա»,- ասաց նա:
Փոխարենը հոժարակամ պատասխանեց պահքի հետ կապված մեր հարցին: Դիտարկմանը, թե` չե՞ք կարծում, որ այսօր շատերի մոտ պաս պահելը ձևական բնույթ է կրում, սրբազանը պատասխանեց. «Այո’, նման բան կա, սակայն դա չի նշանակում, որ պահքի խորհուրդը վերանում է»:
Ցավոք, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ զրույցն ավարտվեց, երբ մեր լրագրողը փորձեց հետաքրքրվել` արդյոք նա կզբաղվի իր սանիկի` օֆշորային սկանդալի գործով ձերբակալված Աշոտ Սուքիասյանի հոգևոր դաստիարակությամբ, երբ վերջինիս արտահանձնեն Հայաստանին:
Սրբազանի պատասխանը` yerkir.am-ի տեսանյութում: