|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը պատրաստ է զենք վերցնել և պաշտպանել իր երկիրը. հայտնում է ТСН-ն:
«Ես ռուսական իշխանություններին կոչ եմ անում կանգ առնել: Մեր ժողովուրդների միջև չպետք է պատերազմ լինի: Մի՞թե Ռուսաստանը չի հասկանում, որ դա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն է»,- հայտարարել է Կրավչուկը:
Նա ասել է, որ Ուկրաինայի ցանկացած քաղաքացի ոտքի կկանգնի` իր երկիրը պաշտպանելու համար: «Ես 80 տարեկան եմ, բայց զենք կվերցնեմ և կպաշտպանեմ իմ հողը»,- ասել է Կրավչուկը:
«Մենք ունենք Չեչնիայի փորձը: Որքա~ն խաղաղ բնակիչ է զոհվել այնտեղ: Պատերազմում զոհվում են ոչ միայն զինվորականներ, որոնց պրոֆեսիոնալ պարտքն է կռվելը: Կան նաև ծերեր, կանայք, երեխաներ… Նրանք նույնպե՞ս պետք է մեռնեն ինչ-որ շիզոֆրենիկի պատճառով», -ասել է նա: