|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ազատության հրապարակում հրավիրված Մարտի 1-ին նվիրված հանրահավաքի ժամանակ, ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց: Նա նա հայտարարեց, որ իշխանափոխության պահը լիովին հասունացած է, քանի որ առկա են դրա համար բոլոր նախադրյալները:
Խոսելով ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության մասին, նա նշեց, որ դա կարող է արդյունավետ լինել և հիմք հանդիսանալ երկրում ուժերի հարաբերակցության փոփոխության և երկրում արմատապես վիճակ փոխելու համար:
Նա կարևորեց ԲՀԿ վերջին համագումարի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը:
«ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաև Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում)»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը: