|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդը» գրում է.
«Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը, որ նախորդ տարվանից դադարեցրել է իր գործունեությունը, հսկայական պարտքեր ունի և իր աշխատակիցների, և պետության առաջ։ Ընդ որում, պետության առաջ ավիաընկերության պարտքը գոյացել է հիմնականում քաղաքացիներից գանձված 10 հազարական դրամ «օդի հարկը» չվճարելու արդյունքում։
Ինչո՞ւ են ներում Բաղդասարովին։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարեց, թե իրենք մտադիր չեն զիջել «Արմավիա» ընկերության՝ պետությանն ունեցած պարտքը և հասնելու են նրան, որ այդ գումարները ստանան։ Ինչ վերաբերում է «Արմավիա»-ի նախկին աշխատակիցների պարտքերին, ըստ Մովսեսյանի՝ կառավարությունը փորձում է ելքեր որոնել՝ այդ հարցը լուծելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։