|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրեց ներկայացնել «Արարատ ցեմենտ» գործարանի ջրօգտագործման հետ առաջացած խնդիրները, որոնց մասին արդեն քանի օր է` գրում է մամուլը:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ վերջին օրերին այս խնդրի վերաբերյալ բազմաթիվ անհիմն եւ անհեթեթ մեկնաբանություններ են հնչել, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
Ըստ նախարարի` գործարանի` դեկտեմբեր ամսվա փաստաթղթերի համաձայն` գործարանը գործունեություն չի ծավալել, եւ քանի որ ոռոգման սեզոնն էլ դեռ չի սկսվել, նախարարությունը փորձել է իրականացնել թեստային անջատումներ, որի ժամանակ էլ հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման մի շարք դեպքեր, եւ այդ թեստային անջատումների ժամանակ պարզվել է, որ 200 անգամ ավելի շատ ջուր է օգտագործվել:
Մանրամասները` քիչ անց: Արամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպում է ունենալու: