|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սուսերամարտի պատանեկան հավաքականը մեկնում է Երուսաղեմ՝ մասնակցելու փետրվարի 22-ից մինչև մարտի 2-ն անցկացվելիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը. տեղեկացնում է msy.am-ը:
Եվրոպայի պատանեկան առաջնության տղաների «ճկասուսեր» մրցաձևում կպայքարի «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ի սան՝ 2013 թ. Երևանում կայացած միջազգային մրցաշարի հաղթող Մայքլ Հովհաննիսյանը , աղջիկների «խոցասուսեր» մրցաձևում՝ սուսերամարտի «Քեթրին» ակումբի սան, երևանյան միջազգային մրցաշարի հաղթող Էմմա Պողոսովան, իսկ տղաների «խոցաուսեր» մրցաձևում՝ «Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի մարզադպրոցի սան, միջազգային մրցաշարի մրցանակակիր Էդվարդ Հովիկյանը:
Պատվիրակությունը կգլխավորի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, թիմի մարզիչն է Ավետիք Պողոսյանը: