|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կիևում արյունալի իրադարձությունները տեղի են ունենում Կրեմլի ուղղակի հրահանգով: Հերթական 2 մլրդ դոլարը տրամադրելով՝ Ռուսաստանի նախագահը Յանուկովիչից գնել է խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու իրավունքը, չէ՞ որ խաղաղ եվրոպական Ուկրաինան Պուտինի վերջը կնշանակեր: Այդ մասին 5 канала-ի ուղիղ եթերում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
«Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը երկու միլիարդ դոլարով, որն այս շաբաթ վճարեց Յանուկովիչին, գնեց Ուկրաինայի ինքնիշխանությունը, գնեց ցուցարարներին ցրելու իրավունքը»,- ասել է նա:
Նշենք, որ այս շաբաթ Ռուսաստանը փոխանցեց Ուկրաինային խոստացված 15 մլրդ դոլար վարկից 2 միլիարդը: