|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014-ի զեկույցը:
Զեկույցում ներառված 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 78-րդ տեղը, անցյալ տարի 74-րդն էր: Վրաստանը 84-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 160-րդ:
ԱՊՀ երկրների ցուցակում առաջատարը Մոլդովան է, Հայաստանն այստեղ երկրորդն է:
Լավագույն տասնյակում տեղ են գտել հետևյալ երկրները՝ Ֆինլանդիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Լյուքսեմբուրգ, Անդորրա, Լիխտենշտեյն, Դանիա, Իսլանդիա, Նոր Զելանդիա, Շվեդիա։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան։