|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տարիների ընթացքում մի շարք խնդիրներ եւ դժվարություններ ենք ունեցել, բայց տնից դուրս չի եկել խնդիրը. լրագրողների հետ զրույցում ասաց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը` անդրադառնալով երեկ երեկոյան «Անուշ» օպերայի տապալմանը: Նա հավաստիացնում է, որ շատ է ազդվել երեկվա դեպքից:
«Թատրոնում 200-ից ավելի աշխատող կա, ում վրա տարածվում է պարտադիր կենսաթոշակայինը: Պահում արել ենք, բայց չենք փոխանցել: Պատկերացնում եք` եթե որոշվի, որ օրենքը գործում է, որքան դժվար կլինի միանգամից երեք ամսվա պահում կատարել: Մյուս կողմից` ես սիրով կկատարեի այդ փոխանցումը, եթե այդ տարիքում լինեի, քանի որ, այո, օրենքը լավն է»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա` հունվար ամսից կոլեկտիվների մեծ մասի աշխատավարձերը 20 տոկոսով բարձրացել են, սակայն փոխանցումները արվելու են փետրվարից, քանի որ դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ, եւ հաշվարկների հետ կապված` տեխնիկական խնդիրներ կան:
Մանրամասները` տեսանյութում: