Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Բյուրականի Երաժշտական միջազգային ակադեմիան կգործի 2014-ի աշնանից:
Yerkir.am-ի հետ զրույցում «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ Ակադեմիան անհրաժեշտություն է, քանի որ աշխարհի բոլոր լավագույն փառատոններն ունեն իրենց ակադեմիան:
«Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, կարծում եմ` մինչեւ աշուն մենք կավարտենք նաեւ ներքին հարդարումը: Ակադեմիան 400 տեղանոց դահլիճ էլ է ունենալու: Հունվարի 29-ին Բրյուսելում, երբ մասնակցում էի ԵՄ առաջատար մի քանի փառատոների Կլոր սեղանին, որոշվեց, որ Ակադեմիան Եվրոպական մշակույթի եւ կրթության կենտրոն է լինելու: Սա ուրախալի փաստ է մեզ համար, քանի որ այն նպաստավոր պայմաններ կստեղծի երիտասարդ ստեղծագործողների համար»,-ասաց Հովհաննիսյանը: