|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԵԽԽՎ նոր նախագահ Անն Բրասերի այց Հայաստան առաջիկայում չի նախատեսվում, բայց ի պաշտոնե նա այցելելու է Ադրբեջան, քանի որ հաջորդ տարի ԵԽԽՎ-ում նախագահությունը ստանձնելու է Ադրբեջանը: Այս մասին լրագրողներին հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է տրամադրված ԵԽԽՎ նոր նախագահը Հայաստանի նկատմամբ:
«Կապրենք, կտեսնենք, թե ինչպես է Հայաստանի հանդեպ տրամադրված ԵԽԽՎ նոր նախագահը: Մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ ԵԽԽՎ-ից: Ինչպես միշտ, նման կառույցները փորձում են տանել բալանսավորված քաղաքակականություն, որը, սակայն, մեր կողմից չի ընդունվում: Այնուամենայնիվ, մենք շարունակ ենք աշխատանքները ԵԽԽՎ-ում»,- ասաց Դավիթ Հարությունյանը: