|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Սա ավելին է, քան հանձնաժողով ստեղծելը, որովհետև փորձում ենք փրկել երկիրը»,- գազային համաձայնագրերի ուսումնասիրման նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով՝ գազային համաձայնագրերը խոչընդոտում են էներգետիկայի զարգացմանը:
«Այսպիսի տնտեսական հորիզոն երեսուն տարով չի լինում: Ինչի՞ ենք գնում, Ռուսաստանի հետ գին պայմանավորվում, հետո բերում ենք գների կառավարման հանձնաժողով ու գին ենք հաստատում: Ստացվում է, որ ռուսները բերում են բարձր գինը ու մեր ձեռքով հաստատում: Սա ուղղակի մոնոպոլիա է: Այս համաձայնագրերը կնքվել են կառավարության կողմից, որպեսզի իշխանությունները համոզվեն, թե որտեղ են խեցգետինները ձմեռում: Ռուսաստանն ամենևին չի ուզում, որ Հայաստանը կործանվի: Իրենք հաճախ ասում են, որ իրենց հետ կարգին չեն էլ բանակցել: Մտածեք, ուշքի եկեք, մեր անկախության մեծ մասն ենք կորցնում այս համաձայնագրերով: Եթե անկախությունն ենք կորցնում, ուրեմն եկեք դառնանք ՌԴ մի մասը, գոնե էդ դեպքում մեզ վրա կտարածվի նրանց ստանդարտների մի մասը»,- ասաց Հրանտ Բագրատյանը: