|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ գարնանային նստաշրջանը մեկնարկեց հայկական հիմնի հնչյուններով. ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին զոհված հերոս զինվոր Արմեն Հովհաննիսյանի հիշատակը: «Ադրբեջանցի զինծառայողները նույնպես զոհվում են շփման գծում, ուրեմն ինչո՞ւ Միլի մեջլիսում չեն հարգում նրանց հիշատակը»,- գրում է ադրբեջանական haqqin.az-ը:
Լրագրողը համապատասխան հարցով դիմել է պատգամավոր Զահիդ Օրուջին: Նա ասել է, որ նման առաջարկներ պարբերաբար հնչում են խորհրդարանում, և անձամբ ինքը կողմ է նման ընթացակարգին:
Պարբերականի անդրադարձը, հիրավի, ուշագրավ է, քանի որ ադրբեջանական կողմը բաց չի թողոնում ոչ մի առիթ` Հայաստանի նկատմամբ իր առավելությունն ընդգծելու համար, սակայն այս անգամ, փաստորեն, ընդունում է, որ հետ է ընկել Հայաստանից: