|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ԱԺ` 2014 թվականի աշխատանքների առաջին օրն է: ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին զոհված հերոս զինվոր Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:
ԱԺ նախագահը շնորհավորեց ՀՅԴ ընտրական ցուցակից նոր պատգամավոր գրանցված Միքայել Մանուկյանին:
Ի դեպ, այսօր ԱԺ նիստին մասնակցում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողների հետ զրույցում նա շնորհավորեց բոլորի անցած տոները և ասաց. «Ամենակարևորն է՝ այսօր ես չեմ պատասխանելու որևէ հարցի, որովհետև մինչև շաբաթվա վերջը մենք ձեզ կտեղեկացնենք, որ գումարելու ենք մեր կուսակցության համագումարը, որտեղ և բարձրացվելու են հասարակությանը հուզող հարցերը»,- ասաց նա՝ հավելելով, որ այսուհետ հաճախակի է մասնակցելու նիստերին: