|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունվարի 29-ին Բրյուսելում տեղի է ունեցել կլոր սեղան` ԵՄ առաջատար մի քանի փառատոների մասնակցությամբ: «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը նույնպես հրավիրվել էր Բրյուսել` մասնակցելու ամենամյա կլոր սեղանին:
Լրագրողների հետ զրույցում փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ կարծես երկնային պարգեւ լիներ այն, որ Հայաստանը ոչ միայն մասնակցեց այդ միջոցառմանը, այլ նաեւ ելույթի հնարավորություն ունեցավ:
«Կլոր սեղանին մասնակցում էին աշխարհի լավագույն 20 փառատոների ղեկավարները, ինչպես նաեւ Կրթության, մշակույթի, բազմալեզվության եւ երիտասարդության հարցերով եվրակոմիսար Անդրուլա Վասիլիույը: Ի դեպ, մեկ ամիս անց Սարաեւոյում նույն թիմը պատրաստվում է անդրադառնալ Ցեղասպանության թեմային: Հավաքին ներկա կլինեն նաեւ Թուրքիայում իրականացվող 7 փառատոների ղեկավարներ, որոնք ստիպված կլինեն ինչ-որ բան պարզաբանել»,-ասաց Ռոստոմյանը:
Հաջորդ տարի աշխարհի լավագույն 20 փառատոների նախագահների ժողովը տեղի է ունենալու Հայաստանում: