|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Որոտանի կասկադի վաճառքը փայլուն տնտեսական գործարք էր. համարում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Այդքան ամերիկյան ներդրումը համարում եմ լուրջ ձեռքբերում, ես այդ գործարքի կողմնակիցն եմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա` պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին՝ թե ինչպե՞ս է գնահատում կառավարության գործունեությունը և ռազմավարական կարևոր օբյեկտների վաճառքը:
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ինքը կառավարությունից ակնկալում է առավել արդյունավետ աշխատանք, այդ թվում` ՕԵԿ նախարարներից: «Կուտակված են լրջագույն խնդիրներ, և առավել համարձակ հայացք պետք է նետել այդ խնդիրներին»,- ասաց նա՝ հավելելով, որ 5 տարի առաջ ոչ ոք չգիտեր ինչ է ԱԱԽ-ն, իսկ այսօր այն ունի դրական առումով ամբիցիոզ նպատակներ:
«Մենք պատրաստ ենք աջակցել կառավարությանը, ուղղակի պետք է պլանկան բարձրացնել: Մարդիկ արդյունքներ են ուզում, սոցիալ- տնտեսական վիճակը ծանր է, և դրա լուծողը պետք է լինի կառավարությունը»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: