|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Թևոսիկի եղբոր հոգեհանգստին է մասնակցել նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր)։ Փորձեցինք տեղեկությունը պարզել պատգամավորից, սակայն նրա հեռախոսին պատասխանեց անծանոթ մեկը և ստեց, թե Մ. Սեդրակյանը ՀՀ-ում չէ։ Մինչդեռ ականատեսները նրան տեսել են եկեղեցու բակում։ Թե ինչ կապ ունի Մ. Սեդրակյանը քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի ընտանիքի հետ, դժվար է ասել։
Սակայն «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան նաև, որ հուղարկավորության վայրում խոսվել է, թե Մ. Սեդրակյանն ինչ-ինչ խողովակներով խնդրել է Սերժ Սարգսյանին, որպեսզի նա թույլ տա Թևոսիկին վերադառնալ Հայաստան։ Այսինքն՝ նրան չկալանավորեն»,- գրում է թերթը: