|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր` ժամը 13:40-ի սահմաններում, Մասիսի հիվանդանոցում ստացած հրազենային վնասվածքից մահացել է «Լիլի» ռեստորանային համալիրի և Այնթափ գյուղում գտնվող հարսանյաց սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել նրան պատկանող հարսանյաց սրահում, որտեղ այդ պահին ոչ ոք չի եղել: Գործարարը վիրավոր վիճակում նստել է իր մեքենան և փորձել գնալ հիվանդանոց, սակայն ճանապարհին, կորցնելով հավասարակշռությունը, մեքենայով բախվել է պատին, հետո տարածքում ծանոթ մարդ է նկատել և խնդրել` իրեն հիվանդանոց հասցնել, որտեղ և մահացել է:
Մեր տեղեկություններով` սպանվածն ունի երկու դուստր և մեկ որդի: Ի դեպ` ռեստորանային համալիրը նրա դուստրերից մեկի` Լիլիի անունով է կոչվում:
Խաչատրյանին ճանաչողները yerkir.am-ին հայտնեցին, որ գործարարը երբեք թշնամիներ չի ունեցել, չափազանց լավ անձնավորություն էր:
Լուսանկարում Գրիգոր Խաչատրյանն է` իր դուստրերի հետ:
