|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունվարի 29-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության անդամներին՝ կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ. տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:
Կարևորելով և պետական կառույցների, և հասարակական կազմակերպությունների դերը պատանիների դաստիարակության գործում՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ աճող սերնդին արատավոր երևույթներից զերծ պահելու և հայրենական արժեքներով դաստիարակելու խնդրին, որի լուծմամբ միայն հնարավոր կլինի ապահովել պետության զարգացումն ու ապագան, օրինահարգ քաղացու և իրապես քաղաքացիական հասարակության ձևավորումը: Շնորհակալություն հայտնելով ոստիկանության հետ արդյունավետ համագործակցության համար՝ Խաչիկ Ասրյանը՝ «Հայոց արծիվների» 4-րդ և Ազգային բանակի 22-րդ տարեդարձի առթիվ, ինչպես և հայոց պետականության կայացման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար Վլադիմիր Գասպարյանին պարգևատրեց «Հայոց արծիվ» ոսկե հուշամեդալով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք ծրագրեր և կոնկրետ ուղղություններով համատեղ աշխատանքն ընդլայնելու որոշում կայացվեց:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Մենուա Հարությունյանը Վլադիմիր Գասպարյանին «Տարվա մարդ» էր ճանաչել: