|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ադրբեջանական АПА-ի համձայն՝ հայկական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի լեյտենանտ է զոհվել:
Տեղեկության համաձայն՝ Սաբուխի Ռուստաը սպանվել է շփման գծի Ագդամի հատվածում:
Արդբեջանի ՆԳՆ-ն, իր հերթին, հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հայկական կողմը այդ օրերի ընթացքում 934 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Նյութը անգամ հրապարակվել է «Արյունը արյան դիմաց» խորագրով:
Հայտարարությունում նշվում է, որ այդ ամենը անպատասխան չի մնա և իրենք արժանի հակահարված կտան:
Ակնհայտ է, որ վաղվա տոնի հետ կապված, Ադրբեջանն ավելի շատ է խախտելու հրադադարի ռեժիմը եւ փորձելու է իրեն արդարացնել, թե իբր «սա պատասխան հարված է»: