|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այո, այսօր մի շարք ազատամարտիկներ կան, որոնք հիասթափված են, նեղացած, բայց եթե երկրի անվտանգության հարցն առաջ քաշվի, բոլորն էլ պատրաստ են կռիվ տալ. լրագրողներին վստահեցրեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Նա ճանաչում է ազատամարտիկների 70-80 տոկոսին եւ հավաստիացնում, որ նրանք, անկախ ամեն ինչից, կրկին առաջինը ճակատ մեկնողներից են լինելու:
«Բա ի՞նչ անենք` ինադ անենք էլերին, երկիրը տանք գելերի՞ն: Եղբայրնե'ր, այսօր դրա ժամանակը չի, որովհետեւ եթե մենք Արցախը տանք, Հայաստանը կդատարկվի: Եվ հետո` ազատամարտիկն իրավունք չունի միայն իր մասին մտածելու, եթե ժողովրդի վիճակը ծանր է, նրա վիճակն էլ պետք է վատ լինի»,- ասաց Եղիազարյանը` հավելելով, որ բանակը պետք չէ կապել երկրի ներքաղաքական իրավիճակի հետ, քանի որ բանակը յուրաքանչյուրիս ընտանիքի, կնոջ եւ երեխաների անվտանգության հարցն է լուծում: