|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում նույնպես երեկ երեկոյան ժամը 21-ից սկսված կրակոցները դադարել են առավոտյան ժամը 4-ի սահմաններում:
Yerkir.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանը նշեց, որ գյուղը մարդկային կորուստներ չի կրել, սակայն մեծ վնաս է հասցվել գյուղի տներին` վնասվել են տանիքները:
«Այս պահին դպրոցն աշխատում է, երեխաները դպրոց են հաճախում»,- հավելեց գյուղապետը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հակառակորդը սահմանի ողջ երկայնքով գնդակոծության է ենթարկել սահմանամերձ մի շարք բնակավայրեր: