|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երբ ԲՀԿ-ն ինչ-որ բան է առաջարկում, կառավարությունը կա'մ մերժում է, կա'մ էլ ավելի արագ նույն բանն ուզում է ու ուզում է անել ուրիշ ձևով, որպեսզի ԲՀԿ-ն այն չիրականացնի: Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը` մեկնաբանելով այսօր կառավարության կողմից ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը բացասական եզրակացություն տալու որոշումը:
Նշենք, որ ԲՀԿ պատգամավորները առաջարկել էին «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել` այսուհետ նոյեմբերի 17-ը ՀՀ ազգային տոնացույցում նշելով որպես Ուսանողների օր, քանի որ հենց այդ օրն է միջազգային հանրությունը նշում որպես ուսանողների միջազգային օր:
«Ցավալի է, որ մարդիկ սեփական ուժերով ոչ մի բան չեն անում, ապա ուրիշների արածից հետո որոշում են նույն նախաձեռնությամբ հանդես գալ: ԲՀԿ-ի կողմից ներկայացված բոլոր դրական ու լուրջ քայլերը և նախաձեռնությունները մերժվում են վարչապետի ու կառավարության կողմից միայն նրա համար, որ դա ներկայացնում է ԲՀԿ-ն: Դա արդեն նորություն չէ, այլ ընդունված պրակտիկա»,- ասաց Վահան Բաբայանը: