|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ով զոհվել էր հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով, սովորում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջում:
Քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Արմենը քոլեջի կինոտեխնիկայի բաժնի երրորդ կուրսի ուսանող էր:
«Արմենը քոլեջի լավագույն ուսանողներից էր: Նա ոչ միայն լավ ուսանող էր, այլեւ լավ ընկեր ու լավ մարդ: Կուրսում նրան շատ էին սիրում, քանի որ նման չէր մեր այսօրվա տղաներին` շատ համեստ էր: Ուսումը սիրում էր, քոլեջն ավարտելուց հետո պետք է շարունակեր կրթությունը: 5 ամիս հետո պետք է վերադառնար»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ ցավում է կորստի համար եւ ցավակցում Արմենի ընտանիքին: