|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ-ը Ուկրաինայի իշխանություններից պահանջում է հատուկջոկատայիններին դուրս բերել Կիևից: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը կից ԱՄՆԱզգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեթլին Հեյդենը. հայտնում է РИА Новости-ն:
Նա Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է վիճակի վատթարացման համար, պահանջել նաև երկխոսություն սկսել ընդդիմության հետ, հակառակ դեպքում` երկրի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն:
Ըստ Հեյդենի՝ դրության սրման պատճառն այն էր, որ իշխանությունները չեն ընդունել ժողովրդի օրինական դժգոհությունը, թուլացրել են Ուկրաինայի ժողովրդավարական հենքը` խաղաղ ցույցերը համարելով հանցագործություն և քաղաքացիական հասարակությանը զրկելով օրենքով սահմանված հիմնական պաշտպանիչ միջոցառումներից: