|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում տեղի է ունեցել կառավարման խորհրդի նիստ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ Կարինե Աճեմյանը նշեց, որ նիստի ժամանակ ներկայացվել է նախորդ տարվա ֆինանսական ծախսերի եւ եկամուտների հաշվետվությունը:
«Ինստիտուտը նախկինում վարկեր էր վերցրել, որոնք այժմ կամաց-կամաց մարում է: Դրանք ինստիտուտի համար լինել-չլինելու հարց չեն բարձրացնում, վարկեր են, որոնք փակվում են»,- ասաց Աճեյանը` հավելելով, որ գիտխորհուրդը ինստիտուտի հաշվետվության մեջ ոչ մի խնդիր չի արձանագրել:
Hayeli.am-ը, սակայն, գրել էր, որ վարկերի պատճառով թատերականի շենքը գրավի տակ է դրված, ինչը, Աճեմյանի հավաստմամբ, չի համապատասխանում իրականությանը:
Նա տեղեկացրեց, որ երեկ ընտրվել է նաեւ խորհրդի նախագահ է ընտրվել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Նիստի ժամանակ ինստիտուտի հետագա անելիքները որոշվեցին: Օրենքով սահմանված կարգով կանցկացվի ռեկտորի ընտրությունը: Ինստիտուտի ռեկտորին ընտրում է կառավարման խորհուրդը` հայտարարված մրցույթից հետո»,- ասաց Աճեմյանը:
Թատերականի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված են նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Երվանդ Ղազանչյանը, Արա Երնջակյանը, Հարություն Խաչատրյանը: