|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ և մարմնական վնասվածքներով ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանի գործով ևս մեկ ձերբակալված կա` նույն զորամասի դասակի հրամանատար` ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ yerkir.am-ը հայտնել էր, որ գործի շրջանակներում ձերբակալվել են նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Արմենի Օհանյանը և զորամասի բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արմեն Թորոսյանը: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը): Նախաքննությունը շարունակվում է: