|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կոմայգում կանգնող տրանսվեստիտ մարմնավաճառներն այժմ սկսել են տանը զբաղվել իրենց գործով եւ այգում այլեւս չեն կանգնում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենք պարզել են` տրանսվեստիտ մարմնավաճառների մեծ մասը արտաքսված է ընտանիքից, ապրում են վարձով բնակարաններում: Աղաջանյանին հաջողվել է իմանալ նաեւ նրանց հասցեները, նա պատրաստվում է զրուցել բնակարանների տերերի հետ` պարզելու համար` տեղյա՞կ են արդյոք, որ իրենց վարձակալներն այլասերվածությամբ են զբաղվում իրենց տանը:
«Կարծում եմ` ոչ մի հայ չի ցանկանա, որ իրենց տունը վերածեն մարմնավաճառության բնի, ոչ ոք չպետք է հանդուրժի այլասերվածությունը: Վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր կիմանան, որ իրենց վարձակալը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի եւ իր տանը զբաղվում է մարմնավաճառությամբ, ձեռքերը ծալած չեն նստի»,- ասաց Աղաջանյանը: