|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին թերեւս ՀՀ նախագահականի պասիվ ու անորոշ կյանքը ձանձրացրել էր, եւ նա որոշել է օվկիանոսից անդին զվարճություններ փնտրել: Նրան վերջերս տեսել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում՝ քեֆ անելիս: Ներկաները հիացմունքով վայելել են Սերգեյիչի երգն ու պարը: Ըստ «Հրապարակի» աղբյուրների` նախկին ոստիկանապետն այդկերպ տոնել է իր վերջին «ձեռքբերումները»՝ երկու շքեղ առանձնատունը Կալիֆոռնիայում:
«Մենք վստահ ենք, որ այս հրապարակումից հետո նա իրեն հատուկ խանդավառությամբ կհերքի, որ նման բան չկա, իրեն որտեղի՞ց այդքան գումար, սակայն խոստանում ենք հրապարակել առանձնատների հասցեները: Իսկապես՝ որտեղի՞ց մեր բարձրաստիճան ոստիկաններին այդչափ գումար: Մեկ այլ նախկին «ոստիկանապետ» էլ՝ Ներսիկ Նազարյանն օրինակ, Դուբայում հարյուր հազարավոր դոլարներ շաղ տալով՝ շշմելու Նոր տարի է նշել»,- գրում է թորթը: