|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես ամեն տարի, այս տարի եւս հյուրընկալեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Իր խոսքում Տիգրան Սարգսյանն ընդգծեց. «Հաճախ մենք խոսում ենք պատասխանատու ԶԼՄ-ների մասին, քանի որ դուք նույնպես իշխանություն եք և կարողանում եք հասարակության մեջ ստեղծել տրամադրություններ, առաջ քաշել նոր գաղափարներ և, ինչու ոչ, առաջնորդել մեր հասարակությանը»: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Տիգրան Սարգսյանը ցանկացավ սեր, համերաշխություն եւ խաղաղություն: Վարչապետը ցանկանում է, որ 2014թ.-ը լինի հաջողությունների տարի:
Չնայած տոնական ընդունելությանը` լրագրողները խնդրեցին անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին: Տիգրան Սարգսյանը, սակայն, հրաժարվեց խոսել այդ թեմայով` եւս մեկ անգամ շնորհավորելով բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: