|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ամանորյա ցանկությունն է, որ 2014թ.-ին բոլորս ապրենք խղճով:
«Մենք պետք է վանենք չարը, վանենք մեր բարությամբ, մեր բարեգործությամբ: Ցանկանում եմ, որ 2014թ.-ին մենք բոլորս ապրենք խղճով, ապրենք խղճով, բայց ոչ խղճահարությամբ: Խղճի եւ խղճահարության միջեւ կա մի մեծ հասկացություն, դա հպարտությունն է: Հպարտ լինենք բոլոր պայմաններում, բոլոր իրավիճակներում պահպանենք մեր հպարտությունը եւ ապրենք խղճով»,- Ապարանում հին տոմարով Նոր տարին նշելու ժամանակ ասել է Աղվան Հովսեփյանը: