|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ըստ hurriyet-ի՝ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության Իզմիրից պատգամավոր Բինալի Յըդըրըմըի աներձագը, ով փնտրվում էր Կ.Պոլսում հակակոռուպցիոն գործողության շրջանակներում, հանձվել է ոստիկանությանը:
Լրագրողների հարցին, թե` Ձեր աներձագը հանձնվել է, ինչ-որ մեկնաբանություն կցանկանա՞ք անել, Յըլդըրըմը պատասխանել է. «Ի՞նչ անենք, անելու բան չկա: Ասել էի` չգիտեմ, տեղյակ չեմ»:
Նշենք, որ երեկ աներձագի մասին թուրք պատգամավորն ասել էր. «Աներձագս է, բայց ես կապ չունեմ նրա գործերի հետ»: