|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ 2014 թվականին հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին։ «ՉԻ» տեղեկություններով` Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար մրցապայքարի մեջ են մտել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը՝ հայտնի Նովոն։ Հիշեցնենք, որ վերոնշյալ թեկնածուները ամուր հենարաններ ունեն հայաստանյան էլիտայում։ Ռուբեն Խլղաթյանի խնամին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին ԱԺ` պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է` Նեմեց Ռուբոն։
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին սատարում է հարազատ հայրը՝ ԱԺ` գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ Իսկ Նահապետ Գեւորգյանի հաղթաթուղթը համարվում է վերջին տասնամյակում տեղի ունեցած համապետական ընտրություններում տարաբնույթ ընտրակեղծիքներով ՀՀԿ-ին արջի ծառայություն մատուցելը։
Թե «հայտ» ներկայացրածներից ում նախապատվություն կտա Սերժ Սարգսյանը հիմա՝ դժվար է ասել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: