|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան օրերս մեկնել էր ԱՄՆ, որտեղ, ըստ շրջանառվող տեղեկությունների, առաջիկայում պատրաստվում է տեղափոխվել բնակություն հաստատելու եւ բիզնես-գործունեություն ծավալելու նպատակով. գրում է «Ժամանակը»:
Նա, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Ես չեմ պատրաստվում ՀՀ-ից ոչ մի տեղ գնալ։ Դրանում հաստատ համոզված եղեք։ Չգիտեմ, թե այդ լուրերը ում իմպրովիզացիաներն են, չեմ հասկանում, բայց դրանք սուտ են»,- ասաց նա՝ հավելելով. «Գործով էի գնացել, խնդիրներ կային, ստիպված անպայման պետք է գնայի։ Մի քանի օրով գնացել, հետ եմ եկել, ուրիշ բան չկա։ Ես ի՞նչ կապ ունեմ Ամերիկայի հետ, էսա իմ երկիրը, ես էստեղ եմ ապրում, ո՞ւր գնամ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: